ՀԴՄ-ի սպասարկում՝

Տոչ-Մաստեր ընկերությունը 2013 թվականից իրականացնում է հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառքի և սպասարկման ծառայություններ, այդ թվում՝ ՀԴՄ-ի գործարկում, որպես POS-տերմինալ: Ծառայությունների բարձր որակի ապահովման համար զանգերի կենտրոնը աշխատում է 24/7 ռեժիմով։

ՀԴՄ-ի սպասարկման արժեքը՝

Կազմակերպությունում գործում են սպասարկման արժեքների 3 տարբերակ՝ ամսական 1800 (մեկ հազար ութ հարյուր) , 2400 (երկու հազար չորս հարյուր) և 3600 (երեք հազար վեց հարյուր) դրամ յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար: Սպասարկման արժեքները տարբերվում են սպասարկման պայմաններով:

ՀԴՄ-ի վաճառք՝

Վաճառքի գործընթացը իրականացվում է ինչպես առցանց, այնպես էլ գրասենյակում։ Առցանց ձեռքբերման հայտ կարելի է ներկայացնել և ապառիկ և փոխանցումով ձեռքբերման համար։ Տոչ-Մաստեր Ընկերությունը առաջարկում է նոր սերնդի Aisino A90 մոդելի ՀԴՄ լավագույն արժեքով՝ ընդամենը 125 000 դրամ:: Ապառիկի համար գործում են հետևյալ պայմանները՝

ACBA

-> Ապառիկը տրամադրվում է ֆիզիկական անձանց:
-> Վարկի տևողությունը 12-24 ամիս:
-> Տարեկան փաստացի տոկոսադրույք – 21,5%:

INECO

-> Ապառիկը տրամադրվում է ֆիզիկական անձանց:
-> Վարկի տևողությունը 12-24 ամիս:
-> Փաստացի տարեկան տոկոսադրույքը 23.53%

AMERIA

-> Ապառիկը տրամադրվում է ֆիզիկական անձանց:
-> Վարկի տևողությունը 12-24 ամիս:
-> Փաստացի տարեկան տոկոսադրույքը 23.1425%

ՀԴՄ-ի ձեռքբերման և սպասարկման վճարի վճարում՝

ՀԴՄ-ի ձեռքբերման և սպասարկման դիմաց կարելի է վճարել ինչպես բանկային փոխանցմամբ այնպես էլ Telcell ինքնասպասարկման տերմինալների միջոցով։ Բանկային տվյալներն են՝ «Տոչ-Մաստեր» ՍՊԸ, Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան ՓԲԸ՝ 217-005-026273-001։ Վճարման հանձնարարագրի նպատակ դաշտում պետք է նշել վճարող կազմակերպության անվանումն ու ՀՎՀՀ։ Telcell տերմինալների միջոցով վճարում կատարելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ ընտրել Այլ ->Այլ ծառայություններ -> ՀԴՄ սարքերի սպասարկման գումարի վճարում-> ցանկից ընտրել Տոչ-Մաստեր-> հավաքել բջջ համար առանց 0-ի -> Առաջ->հավաքել կազմակերպության ՀՎՀՀ-ն -> Առաջ->ՀՎՀՀ->մուտքագրել գումարը->վճարել։

ՀԴՄ-ի վերանորոգում

Տոչ-Մաստեր ընկերությունը ՀԴՄ-ի վերանորոգման ծառայությունները մատուցում է իր որակավորված աշխատողների միջոցով։ Վերանորոգման ծառայությունների արժեքը ներառված է սպասարկման արժեքի մեջ։ ՀԴՄ-ն սպասարկման կենտրոն և ետ տեղափոխությունը կատարվում է մեր սպասարկող տեսուչների։ Խափանված ՀԴՄ-ի փոխարեն հաճախորդին անհատույց տրամադրվում է սպասարկման կենտրոնին պատկանող մեկ այլ ՀԴՄ ամբողջ վերանորոգման ընթացքի համար։

ՀԴՄ-ի երաշխիքային սպասարկում`

«Տոչ-Մաստեր» ՍՊԸ-ն իր կողմից իրացված Aisino A90 մոդելի նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների համար տրամադրում է երաշխիքային սպասարկում ձեռքբերման օրվանից մեկ տարի ժամկետով։ Երաշխիքը ենթադրում է հսկիչ դրամարկղային մեքենաների վնասված պահեստամասերի փոխարինում։ Երաշխիքային սպասարկումը չի ներառում սարքի մարտկոցի ու տպիչի նորոգումն ու փոխարինումը։ Երաշխիքային սպասարկման ենթական չեն այն սարքերը, որոնց թերությունները առաջացել են հետևյալ պատճառներով՝ ՀԴՄ-ի և դրա պահեստամասերի սխալ շահագործման, անփույթ վերաբերմունքի կամ պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական, ջերմային և այլ արտաքին և ներքին վնասվածքների առկայության դեպքում, սխալ տեղադրման, տեղափոխման պատճառով, սարքի մեջ օտար մարմնի, հեղուկների առկայության դեպքում, սնուցման և հեռահաղորդակցության ցանցերի Պետական տեխնիկական չափանիշներից շեղումների դեպքում, սարքավորման ինքնությունը հաստատող տեղեկությունների հեռացման կամ աղավաղման դեպքում, սարքի ինքնուրույն վերանորոգման կամ ձևափոխությունների փորձերի դեպքում: